ԱՄՆ-ում 9-ամյա տղան սպանել է 5 հոգու
Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլլինոյիս նահանգում իննամյա տղան մեղավոր է ճանաչվել հինգ հոգու սպանելու և հրդեհ կազմակերպելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 6-ին: Իննամյա տղան միտումնավոր հրդեհել է շարժական վագոն տնակը, ինչի հետևանքով 5 հոգի է մահացել, որոնցից 3-ը՝ երեխաներ:
Եվս երկուսին հնարավոր է եղել փրկել: Հրդեհը բռնկվել էր երեկոյան ժամը 11-ին ու մինչ հրշեջների ժամանումը, տնակը գրեթե ամբողջությամբ այրվել էր:
Ամենայն հավանականությամբ, տղային կդատապարտեն 5 տարի ազատազրկման՝ փորձաշրջանով: