Ավիահարվածների հետևանքով Աֆղանստանում զոհվել է մոտ 39 խաղաղ բնակիչ
ՄԱԿ-ը հայտարարել է, որ շուրջ 39 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում ենթադրյալ թմրանյութերի լաբորատորիաների վրա ամերիկյան օդուժի կողմից ավիահարվածների հետևանքով:
Այս տարվա մայիս ամսին ԱՄՆ և կոալիցիոն ուժերը համատեղ օդային հարվածներ էին հասցրել Աֆղանստանի Ֆարախ շրջանում: Այդ ժամանակ կոալիցիոն ուժերը հայտարարեցին, որ իրենց հաջողվել էր ոչնչացնել շուրջ 150 գրոհայինների ու 68 լաբորատորիաներ, որտեղ թմրանյութեր էին պատրաստվում:
ՄԱԿ-ում այսօր հնչեցրած զեկույցի համաձայն, բացի թալիբան շարժման գրոհայիններից, ԱՄՆ ավիահարվածների հետևանքով 39 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց թվում կանայք ու երեխաներ: ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը ստուգում է ևս 30 ենթադրյալ զոհերի վերաբերյալ տվյալները: