Գեորգի Ասատրյանը նշանակվել է Արմեն Սարգսյանի խորհրդատու
Գեորգի Ասատրյանը ս/թ. հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նա հիմնականում կզբաղվի Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ երկրներում սփյուռքի խնդիրների nվերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստմամբ: