Էկոլոգիական ակցիայի մասնակիցները Սիդնեյում փողոց են դուրս եկել մեղուների հանդերձանքով
Ավստրալիայում արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում են էկոլոգիական ցույցերը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ցուցարարները փակել են փողոցներ ու պետական կառույցների մուտքերը և այդկերպ պայքարում են էկոլոգիական աղետների դեմ։
Ցուցարարները փակել են Բրիսբեն քաղաքի կենտրոնը։Իսկ Սիդնեյում ակցիայի մասնակիցները հագել են մեղուների կոստյումներ, որպեսզի այդկերպ հանրությանը ներկայացնեն էկոլոգիական աղետների շատացումը։