«Միլան»-ի նոր գլխավոր մարզչի անունը կարծես թե հայտնի է
Երեկ երեկոյան իտալացի մասնագետ Ստեֆանո Պիոլին և Իտալական «Միլան»-ի ղեկավարները Միլանի հյուրանոցներից մեկում հանդիպում են ունեցել։
Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։ Հանդիպումից հետո Պոլին լքել է հյուրանոցը և լրագրողների հարցին պատասխանել, որ վաղն ամեն ինչի մասին կխոսենք։
Իտալական կայքերը երեկվանից գրում են, որ Պիոլիի ու միլանյան ակումբի միջև արդեն իսկ կա համաձայնություն և նա կստանձնի ակումբի ղեկը։