«Բարսելոնա»-ն ստիպված կլինի վաճառել իր մի շարք ֆուտբոլիստների
Կատալոնական «Բարսելոնա»-ն խնդիրներ կունենա, եթե մինչև մրցաշրջանի ավարտը չկարողանա վաճառել իր մի շարք ֆուտբոլիստներին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ակումբը պիտի վաճառի 124 միլիոն եվրոյի ֆուտբոլիստի։ Արդեն հիմա ակումբը դիտարկում է, որ պիտի վաճառի Ֆելիպե Կոուտինյոյին և Իվան Ռակիտիչին։
Ռակիտիչին ցանկանում են գնել «Յուվենտուս»-ը, «Ինտեր»-ն ու «ՊՍԺ»-ն, իսկ Կոուտինյոյի ամբողջական տրանսֆերը ցանկանում է գնել «Բավարիա»-ն, որտեղ հիմա վարձավճարով հանդես է գալիս բրազիլացին։