Պաշտոնական․ Մարկո Ջամպաոլոն հեռացվեց «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Իտալական «Միլան»-ը պաշտոնապես հայտարարեց, որ Մարկո Ջամպաոլոն հեռացված է։ Այս մասին տեղեկանում ենք թիմի պաշտոնական կայքից։
«Տեղեկացնում ենք, որ Մարկո Ջամպաոլոն առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված է։ Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան կատարած աշխատանքի համար և պրոֆեսիոնալ կարիերայում մաղթում է նորանոր հաջողություններ»։
Ջամպաոլոն նշանակվեց հունիսի 19-ին։ Իտալական ակումբը նրա հետ 7 խաղում տարավ 3 հաղթանակ և կրեց 4 պարտություն։