Իրանը նույնպես զգուշացնում է Էրդողանին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ թուրքական զորքի մուտքը Սիրիայի տարածք, կարող է նյութական ու մարդասիրական վնաս հասցնել Թուրքիային:
«Մենք թուրքական կողմին ասել ենք, որ Թուրքիայի անվտանգությունը կարող են պահպանել՝ սահմանին սահմանապահ զորք կանգնեցնելով, իսկ Սիրիայի սահմանում իրականացրած ցանկացած գործողություն ի նպաստ Թուրքիայի չի լինելու»,- ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ ամերիկյան զորքը լքում է Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքները, որտեղ Անկարան պլանավորել է ռազմական գործողություններ իրականացնել քրդերի դեմ:
Էրդողանն ասել է, որ ռազմական գործողության նպատակն է՝ մաքրել թուրքական սահմանին մոտ գտնվող Սիրիայի տարածքը սիրիական քրդերից և այնտեղ անվտանգ գոտի ստեղծել՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների համար: