Ֆրանսիայում հրդեհվել է Bel Air Camp ստարտափ ընկերության շենքը
Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող խոշոր ընկերություններից մեկում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Խոսքը վերաբերում է Bel Air Camp ընկերությանը, որը զբաղվում է ստարտափ ծրագրերով:
Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել շուրջ 100 հրշեջներ՝ 30 հրշեջ մեքենաներով:
Շինությունում, որտեղ հրդեհ է բռնկվել, բացի Bel Air Camp ընկերությունից, տեղակայված են ևս 50 այլ ընկերություններ: