Դոշ էիք ծեծում, ասում էիք՝ անաշխատանք չեք մնա․ «Սանիթեք»-ի աշխատակիցներից քանի՞սը կընդգրկվեն աղբահանությամբ զբաղվող նոր հիմնարկում (տեսանյութ)
«Սանիթեք» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի խզելուց հետո մայրաքաղաքում աղբահանությունն իրականացնում է նորաստեղծ բյուջետային հիմնարկը:
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց, որ այս պահին աշխատողները 206-ն են, սակայն նախատեսվում է նրանց թիվը հասցնել 850 և ավելի։
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ընդգրկվա՞ծ են լինելու «Սանիթեք»-ի նախկին աշխատակիցներն այս նոր հիմնարկում։
«Ինձ իսկապես անհանգստացնում է այս հարցը, քանի որ այդ մարդիկ պատկանում են սոցիալական այն խավին, որին աշխատանքն անհրաժեշտ է։ Երբ այդ մարդիկ ակցիա էին անում քաղաքապետարանի դիմաց, տնօրենը և քաղաքապետարանի ներկայացուցիչները դոշ էին ծեծում, թե ակցիա մի արեք, մենք ձեզ աշխատանք կտանք։ Հիմա քանի՞ մադու պետք է ապահովեք աշխատանքով»,- հարցրեց Վարդանյանը։
Արձագանքելով նրան՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ աշխատանքի կվերցնեն միայն լավագույններին՝ բոլորին չեն կարող։
Մանրամասները՝ տեսանյութում