ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն.
Հոկտեմբերի 7-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է սպաների անցած մարտական ուղիով, շնորհակալություն հայտնել վերջիններիս բարեխիղճ ծառայության համար, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոններում ևս սպաները կսահմանեն ավելի բարձր նշաձող և աչքի կընկնեն լավագույն կողմերով: