Երվանդ Մանարյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանի ավագանին միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշում:
Որոշման նախագիծը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
«Էրեբունի-Երևան-2801 տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու մասին ավագանու որոշման նախագիծը»,- ներկայացրեց Վարդանյանը:
Երվանդ Մանարյանի անցած ուղու մասին ելույթ ունեցավ նաև «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում