Լավ բաներ եմ ասում․ Մարությանն ասաց, որ «Իմ քայլի» ավագանու անդամը վայր է դրել մանդատը (տեսանյութ)
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու համար։ Այս մասին ավագանու նիստն սկսելուց առաջ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Երբ նրան զգուշացրեցին, որ ձայնը չի լսվում, Մարությանն ասաց․
«Լավ բաներ եմ ասում», և տեղեկացրեց, որ վաղաժամկետ մանդատը վայր դրած Արթուր Մանուկյանին կփոխարինի «Իմ քայլը» ցուցակի հաջորդ թեկնածու Լուսինե Մխոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում