Ահաբեկչություն Գերմանիայում. կա 10 տուժած
Գերմանիայի ղեկավարությունն ահաբեկչություն է որակել նախօրեին Լիմբուրգում տեղի ունեցած դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Երեկոյան բեռնատար մեքենան ընթացքի ժամանակ չի կանգնել լուսացույցի տակ և բախվել է այլ մեքենաներին:
Այդ ամենի հետևանքով տուժել է մոտ 10 մարդ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բեռնատարի վարորդն այդ մեքենան գողացել է, որից հետո էլ տեղի է ունեցել այդ դեպքը: Վարորդը ձերբակալվել է: