Արսեն Վենգերը կարող է գլխավորել «Լիոն»-ը
Ֆրանսիական «Լիոն»-ը թիմի գլխավոր մարզիչ Սիլվինյոյին հեռացնելուց հետո շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Ֆրանսիական ակումբը դիտարկում է Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզչի թեկնածությունը, և մի շարք սպորտային կայքերի տեղեկություններով նրանք արդեն հիմա սկսել են բանակցությունները:
Ընդգծենք նաև, որ ակումբը դիտարկում է նաև «ՊՍԺ» երիտասարդական թիմի մարզիչ Տիագու Մոտտայի տարբերակը: