Դավիդ Լուիզը խոսել է «Չելսի»-ն լքելու պատճառների մասին
Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզը խոսել է «Չելսի»-ից «Արսենալ» տեղափոխության մասին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է. «Չելսի»-ն ինձ միշտ դուր է եկել: Ես տեսել եմ կարիերաս այլ տեղում շարունակելու հնարավորությունը, սակայն ես միշտ երախտապարտ պիտի լինեմ այս ակումբից: Թիմից հեռանալն իմ անձնական որոշումն էր Ֆրենկ Լեմպարդի հետ բաց զրույցից հետո: Մենք ապագայի մասին տարբեր գաղափարներ ունեինք և ես ընտրեցի մեկ այլ ճանապարհ:
Ես որոշեցի ակումբից հեռանալ հենց այն ժամանակ, երբ առաջարկ ստացա «Արսենալ»-ից»: