Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով
Մամուլ

«Ժողովուրդ». Հայաստանին վերաբերվում են որպես «ֆեյք»-ի՞

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հայաստանում ՏՏ աննախադեպ համաժողով է մեկնարկել: Այս օրերին Երեւանում կլինեն ՏՏ ոլորտի գիգանտ-առաջատարները` 70 երկրներից ավելի քան 2500 ներկայացուցչով: Համաշխարհային այս համաժողովի երեւանյան հավաքն անշուշտ կարեւոր է:

Բայց այս բարձր նշաձողին զուգահեռ արձանագրենք, որ Հայաստանում չկան Google-ի, Facebook-ի YouTube-ի, Instagram-ի կամ այսպիսի կորպորացիաների ներկայացուցչություններ: Այս ընկերությունները ձգտում են ներկայացուցիչներ ունենալ այն երկրներում, որտեղ շուկան մեծ է, հետեւաբար շահերն էլ: Այնպես որ, եթե խնդիր ունես, օրինակ, Google-ի, Facebook-ի կամ YouTube-ի հետ, կոնկրետ անլուծելի փաստի առջեւ կանգնես:

Այնինչ տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին օրինական ճանապարհով գումար աշխատել, երկիրն էլ ճանաչելի կդառնա տեղեկատվական քարտեզի վրա: Մինչդեռ նույնիսկ երեւանյան հզորագույն համաժողովի ֆոնին այս կորպորացիաների համար Հայաստանն, ըստ էության, ֆեյք երկիր է, որովհետեւ շատ օգտատերեր, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձում են զարտուղի ճանապարհով այդ իրենց դիտումներով գումար աշխատել, ինչը, ի վերջո, արգելափակման է բերում` կանգնեցնելով ֆինանսական, ինչու չէ, նաեւ ստեղծագործական խոչընդոտների առջեւ:

Համաժողովում երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի եւ այլ մեծ կազմակերպությունների հետ, որոնց համար Հայաստանում տեղայնացում չունենք, սակայն այլ մանրամասների, արդյունքների նախարարը չանդրադարձավ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Google Developer Group Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ: Այս ընկերությունում, ի դեպ, կարող են օգնել կապ հաստատելու հարցում, բայց խնդիրներին լուծում տալ չեն կարող: Վ. Գրիգորյանի խոսքով` Google-ը փոքր երկրներում հետաքրքրվածություն չունի: «Որոշակի խողովակներով իրենց փոխանցվել է, որ մենք չունենք այդ գործիքը, եւ շատ է հարկավոր։ Ու, ամենայն հավանականությամբ, պետք է որ սառույցը տեղաշարժվի, բայց չգիտեմ` երբ»,- ամփոփել է Վ. Գրիգորյանը: Այսինքն՝ հայ օգտատերերը պետք է առաջիկայում եւս հույսները կտրեն համացանցի միջոցով օրինական գումարներ աշխատելու, հետեւաբար հարկային դաշտում հաշվետու լինելու հեռանկարից»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում