Ինչպե՞ս եք. Քորթնի Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Երևանից
Շոու աստղ Քորթնի Քարդաշյանը Հայաստանում է քրոջ՝ Քիմի ու երեխաների հետ։ Քիչ առաջ նա առաջին լուսանկարն է հրապարակել Երևանից։ «Ինչպե՞ս եք»,- հրապարակումը մակագրել է Քորթնին։ Հիշեցնենք, որ Քարդաշյան քույրերը Երևան են ժամանել երեկ։ Այսօր նրանք բավական հագեցված օր են ունեցել և նույնիսկ հասցրել են մկրտել երեխաներին։