Փաշինյան-Պուտին հանդիպումները 10 րոպե են տևել
Коммерсантъ պարբերականն անդրադարձել ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցին, որում նշել է, որ գագաթնաժողովից առաջ ոչ ստանդարտ, կարելի է ասել անառողջ մթնոլորտ էր ստեղծել, քանի որ տևական ժամանակ մամուլը գրում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է չգալ Հայաստան: Եվ պաշտոնապես այդ լուրը հերքվեց ՌԴ նախագահի այցից ընդամենը մի քանի օր առաջ, իսկ այնուհետ հարցականի տակ էր նաև Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպման հնարավորությունը:
Коммерсантъ-ը, մեջբերելով քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին, նշել է, որ «Դվին» հյուրանոցում և Զվարթնոց օդանավակայանում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումները տևել են 10 րոպե: ՌԴ նախագահը օդանավակայան էր ժամանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպումից հետո և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը սահմանափակվել է արարողակարգային լուսանկարով և տեսանյութով: