Իրաքում քրեական գործ է հարուցվել ոստիկանների դեմ
Իրաքում մի քանի ոստիկանական ծառայողների դեմ գործ է հարուցվել՝ ցուցարարներին ցրելու ժամանակ ոչ համարժեք ուժ կիրառելու մեղադրանքով:
Կիրակի օրը Բաղդադի արվարձաններում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև: Իրաքյան լրատվամիջոցների փոխանցմամբ ոստիկանությունը, զինվորականների հետ միասին արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ է կիրառել ցուցարարների դեմ:
Նախնական տվյալներով առնվազն 15 մարդ է զոհվել: Իրաքի վարչապետը հանձնաժողով է ստեղծել, որը կքննի ցուցարարների դեմ կիրառած ոչ համարժեք գործողությունների հարցը: