Թշնամիները չեն կարող սեպ մտցնել Իրանի ու Իրաքի միջև. Ալի Հոմեյնի
Իրանի իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Հոմեյնին հայտարարել է, որ թշնամիները չեն կարող սեպ մտցնել Իրանի և Իրաքի միջև:
«Իրանի և Իրաքի ժողովուրդների սիրտն ու հոգին միացած են իրար Աստծո հանդեպ հավատով և իմամ Հուսեինի հանդեպ սիրով»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից բազմամարդ ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ կոռուպցիայի, աղքատության և գործազրկության: Ցուցարարների ու ուժային կառույցների բախման հետևանքով մինչ այսօր զոհվել է 104 մարդ, ավելի քան 6 հազաը՝ վիրավորվել: Դեռևս ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարել, որ ինքն է կանգնած ցույցերի կազմակերպման հետևում:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հույս էր հայտնել, որ Իրաքի կառավարությանը կհաջողվի հանդարտեցնել թեժ իրավիճակը՝ առանց երկկողմանի զոհերի: