Մարդկանց արարքն այնպիսին էր, որ պետք էր գիշերով մտնեին, բռնեի՞ն․ Լ․ Քոչարյանը՝ Նարեկ Մութաֆյանի ու դատավորի միջադեպի մասին (տեսանյութ)
Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած կարելի է գնահատել ցանկացած այլ հարթության մեջ, բայց ոչ իրավական։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նարեկ Մութաֆյանի և Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
Ըստ նրա՝ կարելի էր քննարկել, թե ինչու նման բան եղավ, որքանով էր դա ճիշտ կամ սխալ, բայց տանել դատական հարթություն և քրեական գործ հարուցել՝ սխալ է։ Լևոն Քոչարյանը հիշեցնում է դատարանների մուտքերը փակելու ժամանակ քաղաքացիների վերաբերմունքը դատավորների նկատմամբ, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ։
Լևոն Քոչարյանը հարց է ուղղում, թե ինչու նախորդ դեպքերում էլ նույն ոգևորությամբ չձերբակալեցին մեղավորներին։
«Դուք այսինքն մտածում եք, որ այդ մարդկանց արարքն այնպիսի արարք է, որ պետք է գիշերը մտնեին տուն ու բռնեի՞ն»,- ասաց Լևոն Քոչարյանն ու հավելեց․ «Այսինքն՝ ստացվում է, որ երբ Քոչարյանին հետ է կապված, պետք է բռնել դատել, քառատել, եսիմ ինչ անել, իսկ եթե երկրի ղեկավարի, կամ մեկ այլ պաշտոնյաների՝ թողնել անպատիժ»։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։