Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ փորձել է սվաղել իր լկտի արտահայտությունը. Աշոտյան
Քիչ առաջ տեղեկացա, որ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն այսօր մի նոր գրառում է արել, հերթական անգամ փորձելով սվաղել իր լկտի արտահայտությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Բայց ինչպես հաճախ է լինում, աչքը դզելու փոխարեն ունքն էլ հետն է հանել:
Չբավարարվելով Արփինե Հովհաննիսյանի հանդեպ պատգամավորին և տղամարդուն իր անվայել կեցվածքով, այսօր էլ պիտակավորել և թիրախավորել է Սիրանուշ Սահակյանին և Էլինար Վարդանյանին:
Երիտասարդ կանանց հանդեպ, մեղմ ասած, անպատեհ և գռեհիկ պահվածքը սույն մարդու մոտ արդեն դարձել է պաթոլոգիա:
Ամոթ նրա ղեկավարներին»: