Ղրղզստանում 6 հոգի հանքափոր է մահացել
Ղրղզստանի հարավում վեց հանքափոր է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նրանք բոլորը թունավոր գազի հետևանքով են մահացել: Դեպքը տեղի է ունեցել Բատկենսկի շրջանի երկու հանքերում:
Ղրղզստանի հանքերում տարեկան տասնյակ հանքափորեր են զոհվում, իսկ մահերը հիմնականում գրանցվում են տարրական տեխնիկական անվտանգությունը չպահպանելու պատճառով: