Մաուրիսիո Պոչետինոն կարող է հեռացվել «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Լոնդնոի «Տոտենհեմ»-ը այս տարի հանդես է գալիս անհաջող ելույթներով և այս ֆոնին թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հեռացումը դառնում է ավելի հավանական։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Թիմի ղեկավարները սկսել են չվստահել Պոչետինոյին, ում թիմն այս տարի ուղղակի հանդես է գալիս շատ վատ։
Իր հեռացման մասին խոսել է անգամ Պոչետինոն ու ընդգծել, որ դա իրեն չի վախեցնում։ Հավելենք նաև, որ Պոչետինոն դիտարկվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ում որպես Սուլշերին փոխարինող։