Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է A սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Ռիբերին 6 խաղերի ընթացքում աչքի է ընկել 2 գոլով և 1 գոլային փոխանցումով։ Նա 3 խաղ անընդմեջ հանդես է եկել օգտակար գործողությամբ։
Հիշեցնենք, որ նա իտալական ակումբ եկավ ամռանը՝ «Բավարիայից»։