Գիտության նոր հրաշքը․ 28-ամյա տղամարդը քայլել է նոր մոդելի կմախքի շնորհիվ
Ֆրանսիայում 28-ամյա տղամարդը նոր մոդելի կմախքի շնորհիվ սովորել է քայլել, որ միացված է եղել նրա ուղեղին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Տղամարդը հիվանդ է եղել և նրա 4 վերջույթները պարալիզացված են եղել։ Նոր կմախքը միացված է եղել տղամարդու ուղեղին, որն էլ ազդակների շնորհիվ քայլեցրել է տղամարդուն։
Սա առաջին գլխուղեղային իմպլանտն է, որը ակտիվացնում է մարդու բոլոր 4 վերջույթները։ Նշվում է նաև, որ այս մոդելը դեռ պիտի կատարելագործվի։