Փրկարարները բացել են փակ դռները
Հոկտեմբերի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Արարատի մարզի Նորաշեն գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: