«Ժամանակ». ԱԱԾ նոր տնօրենի ժ/պ-ն Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է. նա զեկուցում է ամենօրյա ռեժիմով
«Ժամանակ. թերթը գրում է.
«Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փոփոխություն եւս: Կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ նա եւս որոշ՝ շատ ամուր թելերով կապված է նախկինների հետ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կարիերայի առաջխաղացման գործում մեծ ներդրում ունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Մինչեւ հեղափոխությունը Մարտիրոսյանի համար որպես հովանավոր եւ միջնորդ մշտապես հանդես է եկել Աղվան Հովսեփյանը:
Դրանից բացի, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ներկայումս էլ սերտ կապեր ունի նախկին տնօրենի հետ: Ասում են՝ ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում