Մահացել է ամերիկացի դերասանուհի Դայանա Քերոլլը
85 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի Դայանա Քերոլլը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Դերասանուհու մահվան մասին հայտնել է իր աղջիկը։
Դերասանուհու մահվան պատճառը քաղցկեղն է, ինչի դեմ նա պայքարում էր երկար տարիներ։ Նա հանրությանը հայտնի դարձավ, երբ նկարահանվեց «Ջուլիա» ֆիլմում։
Նա առաջին աֆրոամերիկացին էր, ով ֆիլմում հանդես եկավ որպես գլխավոր դերում։