Ինչպես Պուտինը կանցկացնի իր ծննդյան օրը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը տոնելու իր ծննդյան օրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախագահը կդառնա 67 տարեկան, հոկտեմբերի 7-ին:
«Նա ծննդյան օրը կանցկացնի բնության գրկում՝ հարազատների և մտերիմների հետ», - ասել է Պեսկովը:
Անցյալ տարի Կրեմլը հաղորդել էր, որ Պուտինը օրը անցկացրել է ընտանիքի, ընկերների և հարազատների հետ: 2018-ին Ռուսաստան էր ժամանել նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին` նշելու Պուտինի ծննդյան տարեդարձը: