ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան

«Իրավական ուղի»-ն դիմել է ԱԺ խմբակցություններին՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու և քննելու Ա. Քոչարյանի հայտարարությունը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը և «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, փաստաբան Էլինար Վարդանյանը նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցություններին՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով։ Դիմումի հիմքն է հոկտեմբերի 2-ին պատգամավոր Ա.Քոչարյանի հնչեցրած՝ էթիկայի կանոններին հակասող արտահայտությունը։

Դիմումի ամբողջական տեքստը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գրիգորի Քոչարյանը (013) 2019 թվականի հոկտեմբերի 2-ին 1in.am լրատվականին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությանը, հայտարարել է․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները․․․»։ (շեղատառը մերն է) (հղումը` https://youtu.be/qG_Mwk3KlbM (7:25-7:33)):

Այլ կերպ ասած՝ պարոն Ա․Քոչարյանը ոչ վերաբերելի համատեքստում փաստական (և ոչ թե գնահատողական) հրապարակային դատողություն է արել այն մասին, որ Արփինե Հովհաննիսյանի «հայրիկն անհայտ է»։

Հանրային լայն քննադատության ենթարկված այս պնդման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, իր արտահայտության կապակցությամբ լրատվամիջոցներին պարզաբանումներ տալիս, Ա․Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից, ավելին՝ պատրաստակամություն է հայտնել, եթե Արփինե Հովհաննիսյանի հայրիկը ցանկանում է, հանդիպել նրան և տալ անհրաժեշտ պարզաբանումներ (հղումը` https://youtu.be/SPv8Gt3xEMI (2:58-3:11))։ Մինչդեռ եթե անգամ ենթադրենք, որ հոկտեմբերի 2-ին պարոն Քոչարյանը չգիտեր, որ Արփինե Հովհաննիսյանի հայրիկը վաղուց վախճանված է, ապա վստահաբար նա ուներ բոլոր ողջամիտ հնարավորությունները մինչև հոկտեմբերի 3-ի հրապարակային պարզաբանումները տեղեկանալու այդ մասին։
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Պատգամավորական էթիկայի կանոններն են`

․․․

2) հարգել հանրության բարոյական նորմերը.
․․․

6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.

8 ) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների ․․․ նկատմամբ ․․․:»

Ա․Քոչարյանի վերը ներկայացված պնդումները խախտում են նշված օրենքի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները՝ հարգելու հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստելու Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորելու պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերելու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ հետևյալ փաստարկների համակցությամբ․

1 ) Ա․Քոչարյանի արտահայտությունն անձնավորված էր և վերաբերում էր կոնկրետ անձի՝ Արփինե Հովհաննիսյանին։

2) Թեև Արփինե Հովհաննիսյանը, լինելով հանրային գործիչ, պետք է ունենա ողջամիտ ակնկալիք ենթարկվելու հրապարակային քննադատության, այդ քննադատությունը ունի սահմաններ և չպետք է կոպտորեն խախտի Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ շահերի (մի կողմից՝ խոսքի ազատություն, մյուս կողմից՝ անձի արժանապատվություն, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիություն) հավասարակշռությունը։

Ա․Քոչարյանի խոսքը կոպտորեն խախտում է այդ հավասարակշռությունը, քանի որ (ա) այն ոչ ուղղակիորեն և ոչ էլ անուղղակիորեն չի վերաբերել Արփինե Հովհաննիսյանի նախկին՝ որպես պաշտոնյա, կամ ներկա՝ որպես իրավապաշտպանական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային գործունեությանը, (բ) այն վերաբերել է մի տիրույթի, որը ակնհայտորեն անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության շրջանակում է, (գ) այն վերաբերել է մի հարցի, որը ակնհայտորեն դուրս է Արփինե Հովհաննիսյանի կամքի շրջանակներից, (դ) այն ուղղակիորեն վերաբերել է մի անձի՝ Արփինե Հովհաննիսյանի հայրիկին, որը հանրային անձ երբեք չի եղել, (ե) թեև Ա․Քոչարյանի արտահայտության համատեքստը հակադարձումն էր Արփինե Հովհաննիսյանի քննադատությանը, վերջինիս քննադատությունը որևէ կերպ չի ունեցել վերը ներկայացված «ա»-«դ» կետերում նկարագրված հատկանիշները, հետևաբար Ա․Քոչարյանի խոսքը եղել է իրեն ուղղված քննադատությանը ակնհայտ անհամարժեք արձագանք։
3) Ա․Քոչարյանը ոչ միայն պարզապես պատգամավոր է, այլև գլխավորում է կարևորագույն մշտական հանձնաժողով` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

4) Ա․Քոչարյանը լիարժեք հնարավորություն ուներ ներողություն խնդրելով փորձելու հարթել իրավիճակը, սակայն դրա փոխարեն նշված արտահայտության հաջորդ օրը ըստ էության պարզաբանման է հրավիրում վաղուց հանգուցյալ անձի։

5) Ա․Քոչարյանի արտահայտությունը լայնորեն քննադատության է ենթարկվել բազմաթիվ հանրային գործիչների կողմից, ինչը հավելյալ հիմնավորում է այդ արտահայտության՝ հանրության բարոյական նորմերից դուրս լինելը։

Վերը ներկայացված հիմնավորումները հաշվի առնելով՝ խնդրում ենք օգտվել ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից և Ձեր ղեկավարած խմբակցության անունից ԱԺ քննարկմանը ներկայացնել նշված հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ։»