Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ. Լ.Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց. պաշտպանը չէր ներկայացել (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Գործով վերջին դատական նիստը կայացել էր 3 ամիս առաջ: Այս անգամ դատական նիստը հետաձգվեց: Ինչպես Լևոն Երանոսյանը, այնպես էլ տուժողի փաստաբանը հայտնեցին դատարանին, որ րոպեներ առաջ պաշտպանը զանգահարել է և տեղեկացրել, որ չի կարող ներկայանալ նիստին:
դատական գործի առնչությամբ Լևոն Երանոսյանը հրաժարվեց որևէ բան ասել:
«Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ»,-ասաց նա լրագրողներին:
Մանրամասները` տեսանյութում