Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. ԱբրահամյանԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակՌուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ ԶատուլինինԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ինէսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից»․․․ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլոունադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ․ ՀՀԿ անդամԹբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրանԱլիևն ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան. Զախարովա
Թուրքիայի կաուչուկի գործարաններից մեկում ուժգին հրդեհ է բռնկվելՀարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՉինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին
Վարդենիսում տաքսու վարորդն ու ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունըԱրթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել էԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունիՈստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ Մարիա Զախարովա
«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ ՊապիկյանՄահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Քաղաքականություն

Ճշմարտությունը թանկ է, բայց Պլատոնն ընկերս է, կամ ինչպես սովորական մեղադրյալ Քոչարյանին դարձնել քաղբանտարկյալ (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բախտը հավատարիմ մարդիկ ունենալու հարցում, կարելի է ասել, համարյա չի բերել։ Ամեն քայլափոխին նա հարվածներ է ստանում թիկունքից՝ մի դեպքում՝ դավաճանում են նրան, մեկում՝ գողանում երկրից, մյուսում՝ դառնում սեփական տգիտության զոհ, չորրորդում՝ իրենց՝ իրենցից առաջ ընկած լեզվի պատճառով են «քաշում» վարչապետին։

Բայց այս բյուր ու բազմազան ամբոխի մեջ կան հատուկները, ովքեր ոտից ցգլուխ «նվիրված» են Փաշինյանին և նրանց կարելի է ամեն ինչ և նրանք անպատիժ կմնան։

Դրանցից մեկն էլ «Շիշ բռնողից» ավելի հին հավատարիմ, դեռևս մշտապես դժգոհ-ցուցարար-պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ բառի բուն իմաստով կողքին կանգնած ու կանգնող Սարգիս Ալեքսանյանն է։

Ուսումնասիրելով վերջինիս արխիվային լուսանկարներն ու ֆեյսբուքյան էջը՝ բազմաթիվ լուսանկարների, այս դեպքում՝ ապացույցների ենք հանդիպում նրա ու գործող իշխանիկների ու գլխավոր իշխանի մտերմության։

Նախաբանը թերևս երկար ստացվեց և ընթերցողին գուցե դեռ պարզ չէ մեր վերնագիրը։

Հիմա այն մասին, թե ով է Փաշինյանի մտերիմ Սարգիս Ալեքսանյանը։

Նրա քաղաքական ուղին, հավանաբար, սկսվում է հենց «Քաղաքացիական պայմանագրով», նա ամենուրեք ուղեկցում է Փաշինյանին դեռ շատ վաղուց, առիթը բաց չի թողնում լուսանկարվել Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, Սասուն Միքայելյանի, գործող կառավարության գրեթե անխտիր բոլոր նախարարների հետ։ Մի առանձնակի մտերմություն սույն երիտասարդն անում է ո՛չ ավել, ո՛չ պակաս, ապագա ենթադրյալ ոստիկանապետ, իր խոսքով, «հրաշալի քաղաք Բաքվում ծնված» Նավակ Ճոճողի՝ Վիլեն Գաբրիելյանի հետ։

Այս երիտասարդը իշխանության «չարքաշ գործը» անողն է փաստորեն. հենց Սարգիս Ալեքսանյանն էր, որ առաջիններից էր, որ արձագանքեց իր շեֆի կոչին (Օսիպյանը կասեր՝ ինքնաբուխ հավաք) և արգելափակեց դատարանի մուտքը հերիք չէ, մի բան էլ քաշքշեց դատավոր Դավիթ Բալայանին, և նա վայր ընկավ, երբ փորձում էր գոնե պատուհանով իր աշխատավայր մուտք գործել և արդարադատություն իրականացնել։

Սարգիս Ալեքսանյանն այժմ ազատության մեջ է, նրան նույնիսկ ոստիկանական բաժին չտարան, գոնե մի բացատրություն չվերցրին։ Իսկ կարո՞ղ էր Ալեքսանյանին մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։ Իհարկե, կարող էր։ Դա գիտի և՛ ինքը՝ Ալեքսանյանը, և՛ դատավոր Բալայանը, և՛ անձամբ Փաշինյանը։ Բալայանն այդ օրը ևս գնում էր արդարադատություն իրականացնելու, ինչ-որ մեկի ճակատագիրը որոշելու և ինչ-որ մեկը՝ որպես մարդ, պակաս կարևոր չէ, որքան շարքային մեղադրյալ Քոչարյանը։ 

Այդ միջադեպից ամիսներ անց, նույն արարքը, իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապա ավելի «անմեղ արարք» կատարելու համար երկու երիտասարդ, ուշադրություն, կալանավորվում են՝ վերջին հանցագործի պես բերման ենթարկվելով։ Կալանավորվում են՝ դատավորին հարց տալու և նկարահանելու համար։ Ի՞նչ իմանային երիտասարդները, որ երկու դեպքում (երկրորդ դեպքը՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կատարված միջադեպն էր) կարելի է դատավորին քաշքշել ու չպատժվել, իսկ հարց տալու և նկարելու համար կալանավորվել։ 

Պատասխանը հստակ է՝ Սարգիս Ալեքսանյանն իշխող քաղաքական թիմի ստվերային մաս է՝ ՔՊ վարչության վերահսկող, իսկ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի համակիրներ։ Այստեղ է, որ Քոչարյանին ու իր համակիրներին նույն «եվրոպաներում» արհեստականորեն դարձնում են քաղբանտարկյալ։  

Միանշանակ է, որ դատավորին ճնշել, նրա աշխատանքը խոչընդոտել չի կարելի, բայց ոչ մեկին չի կարելի, առավել ևս երբ դու հոխորտում ես, թե սա օրենքի երկիր է... 

Ահա այսպես է, որ ծնվում է հրեշավոր՝ հովանավորչություն երևույթը, այստեղ է, որ նույն՝ պատժվող արարքի համար մեկը բանտում է հայտնվում, մեկը՝ քեֆերի սեղանի շուրջ, այստեղ է, որ գլխիվայր շրջվում է փիլիսոփայական ամենավեհ մտքերից մեկն ու դառնում՝ ճշմարտությունը թանկ է, բայց Պլատոնն ընկերս է...

NEWSPRESS.am