Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն
Քաղաքականություն

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Սերգեյ Լավրովի հայտարարություններին

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը»:

ԱԳՆ արձագանքում ասվում է.

«Հայաստանը եղել եւ մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, որի անաչառ եւ անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջեւ միասնության պահպանման գրավականն է:

Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի եւ միակողմանի բնույթ կրող գնահատականներից:

Վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության եւ փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձեւը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներմ առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը»:

ԱԳՆ-ն արձագանքել է նաեւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարությունը դիակների փոխանակման, ինչպես նաեւ փոքրաթիվ քանակությամբ կալանքի մեջ գտնվող անձանց փոխանակման մասին:

«Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողի դիակի տարհանում:

Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից»,- նշել են ԱԳՆ-ից: