Բադասյանին պետք է հարց տանք, գուցե իրենց մոտ օրենքի խստությո՞ւն չկա․ քաղաքացին չի վստահում ԴԱՀԿ-ին (տեսանյութ)
2014 թվականին Արմենուհի Մելքոնյանը պարտքով գումար է տվել Սուսաննա Կամսարյանին, ու մինչ օրս չի կարողանում հետ ստանալ։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում դեպքի մանրամասներին անդրադառնալով՝ Արմենուհի Մելքոնյանը պատմեց, որ գումարը հետ ստանալու ակնկալիքով դիմել է դատարան։ Դատական նիստի ժամանակ Սուսաննա Կամսարյանը խոստովանել է, որ իսկապես գումար վերցրել է ամուսնու առողջական խնդիրները լուծելու նպատակով, սակայն այժմ չի կարողանում վերադարձնել։
Կինը նկատում է, որ բազմաթիվ նամակներ է ուղղել ԴԱՀԿ-ին, սակայն, հարցին լուծում տալու փոխարեն, ԴԱՀԿ-ից միայն հայտնել են, որ գործով զբաղվում են։
«Ո՛չ, դուք իմ գործով չեք զբաղվում։ Ես Բադասյանին նամակ եմ գրում, ինձ պատասխանում են տարբեր մարդիկ, բայց ոչ նա։ Հա՛, ենթադրենք տեղակալներն են պատասխանում, բայց ինձ խաբում են, թե գործով զբաղվում են ու չեն գտնում այդ տիկնոջը։ Նա իմ հարևանությամբ է ապրում, ու ես ամեն օր նրան տեսնում եմ, այդ ինչպես եղավ, որ ես տեսնում են, իսկ իրենք չեն հայտնաբերում»,- ասում է Արմենուհի Մելքոնյանն ու հավելում, որ օրենքի խստություն չկա։
Մանրամասները՝ տեսանյութում