Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա․ կա 3 վիրավոր
Փարիզի կենտրոնում անհայտ տղամարդը մուտք է գործել ոստիկանության գրասենյակ ու դանակով հարձակվել ոստիկանների վրա։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ինչպես նշվում է, հարձակման հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան։ Ծառայություն իրականացնող ոստիկանները կարողացել են հանցագործություն իրականացնող տղամարդուն վնասազերծել՝ նրա դեմ կրակ բացելով։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։