Ինձ համար միանշանակ է, որ անձնական տիրույթում ընդունելի չէ որևէ քաղաքական խոսք. Լիլիթ Մակունցի արձագանքը
Ինձ համար ընդունելի չեն անձնական տիրույթում վարվող ցանկացած քաղաքական դիսկուսը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նկատի ունենալով նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարանի՝ ավելի վաղ արված հայտարարությունը Արփինե Հովհաննիսյանի մասին:
Նշենք, որ Քոչարյանն ասել էր, որ Հովհաննիսյանը լավ կանի պայմանական խոսի «իր մայրիկի կամ անհայտ հայրիկի մասին»:
«Այն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, անձնական տիրույթին, անձնական դաշտին, ուղղակի չպետք է տեղի ունենա մեր քաղաքական խոոքում: Ուզում եմ նշել, որ ես շատ ուրախ կլինեի, որ այն արձագանքը, որ եղավ բոլոր կողմերի կողմից, դրսևորվեր անխտիր բոլոր դեպքերում: Այդ թվում և այն պարագայում, երբ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի հետ կապված, այդ թվում՝ անչափահաս երեխայի հետ կապված, արվում է անընդունելի հրապարակային մեկնաբանություն, արտահայտությունը»:
Մակունցը շեշտեց, որ իր համար միանշանակ է, որ անձնական տիրույթում ընդունելի չեն որևէ քաղաքական խոսքը:
«Այդ տեսանկյունից, նաև պատասխան անձնական վիրավորանք հասցնելը նույնպես հակասում է հենց այդ խոսողների տրամաբանությանը և այն արժեքներին, որոնք նրանք ասում են, որ այդ արժեքներից դրդված են անում»,- ասաց խմբակցության ղեկավարը: