«ԱԺ-ն չի որոշում՝ Հրայր Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա». Ծառուկյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումը (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստանը չի մասնակցի խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումներն էլ շատ թույլ են»,- հայտարարել է ԲՀԿ նախագահը:
Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումները, անդրադարձել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ու այլ հարցերի: