Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում խփեց իր 127-րդ գոլը
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլով աչքի ընկավ «Բայեր»-ի դեմ խաղում: 34-ամյա պորտուգալացին այս մրցաշարում խփեց իր 127-րդ գոլը:
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից: Նա 15 անգամ աչքի է ընկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, 105 անգամ՝ «Ռեալ»-ի կազմում, իսկ «Յուվենտուս»-ի կազմում՝ 7 անգամ:
Այս ցուցանիշով Ռոնալդուից հետո առաջատար է Լեոնել Մեսսին, ով աչքի է ընկել 112 անգամ: