Նորածնի չհագած կոշիկներ՝ Արսեն Թորոսյանին. Մարինա Խաչատրյանի «նվերը» (տեսանյութ)
Այստեղ ես բերել եմ նվեր Արսեն Թորոսյանին. դրանք այն նորածինների կոշիկներն են, որոնք երեխաները ծնվելուց հետո պիտի հագնեին, սակայն մնացին չհագած: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, ով գնացել է Առողջապահության նախարարության դիմաց և «նվեր» էր բերել նախարարին՝ բարձրաձայնելով մանկական մահացությունների հաճախակիացման խնդիրը:
«Ես ուզում եմ ահազանգել և Արսեն Թորոսյանին, Առողջապահության նախարարության, կառավարության, իշխող խավի, քաղաքացիների ուշադրությունը գրավել սրա վրա: Սրանք այն բոլորր աղջիկներն ու տղաներն են, ովքեր ծնվել են և, չգիտես ինչու, մեզ համար անհայտ պատճառներով ազգը կորցրել է նրանց: Սա ցավալի իրողություն է սա մեծ ցավ է, և ես ընտրել եմ ահազանգելու այս տարբերակը»:
Նա հիշեցրել է, որ Խորհրդային միության տարիներին մանկական և մայրական մահացության դեպքերը քննարկման առարկա էին դառնում, այժմ այդպես չէ:
Մանրամասները՝ տեսանյութում