Ֆինլանդիայում տղամարդը թրով հարձակվել է դպրոցի երեխաների վրա․ կա 1 զոհ և 8 վիրավոր
Ֆինլանդիայում տղամարդը վերցրել է թուրն ու մտել դպրոց։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Արդյունքում նա հարձակվել է դպրոցում սովորող երեխաների վրա և նրանց վիրավորել։ Հարձակման հետևանքով 9 հոգի վիրավորվել է և հոսպիտալացվել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Տեղում հիմա աշխատում է ոստիկանությունը։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։