Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթ
Քաղաքականություն

«Փրկել Տարոն Մարգարյանի կոստյումը» կամ «Իրար արժանի անարժանները». տրագիկոմեդիա՝ 2 արարով

«Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց ու ՀՀԿ-ական «կինոյի տղերքի» խաղը «Նուբարաշենի գարշահոտության դեմ պայքարն ու իշխանության անտարբերությունը» մարտաֆիլմում հաջողված էր, ու եթե այդ ֆիլմում որոշ տեսարաններ այդքան նողկալի չլինեին՝ այն կարժանանար կինոքննադատների դրվատանքին ու հանդիսատեսի ծափողջյուններին։ Բայց այս ֆիլմն արժանի չէ ո՛չ ծափերի, ո՛չ շնորհավորանքների, ո՛չ էլ խրախուսանքի։

Նուբարաշենի բնակելիների խնդիրն, իհարկե, կա և դա վաղուց լուծում է պահանջում, բայց այնպես չէ, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց կեղտով լի բանկաները Տարոն Մարգարյանի առջև դնելով՝ այդ հարցին լուծում կտար, կամ որևէ բան կփոխեր։ Նախ՝ տարաններում Նուբարաշենից վերցված կեղտաջրի նմուշ էլ չէր, այլ՝ նպատակային գարշահոտություն առաջացնելու համար քիմիական նյութ. սա ի միջի այլոց։

Չի բացառվում նաև, որ իշխանությունն իր սկզբունքայնությանը դեմ չգնալու համար այս հարցն ընդհանրապես թողնի լուսանցքում․․․ ստացվում է՝ ներկայացումն ինքնանպատակ էր ու էժանագին փիառ։

Հիմա՝ իշխանությունը ներկայացնող մեծամասնության մասին։ Ի վերջո, կանայք, թեկուզ և անընդունելի տարբերակով, բայց քաղաքապետին էին մոտենում ո՛չ թե Կալաշնիկովի ավտոմատով, այլ ընդամենը կեղտաջրով լցված գարշահոտ բանկաներով, որոնց «կրակոցը» մահացու չէ։ Քաղաքապետը կարող էր զրկվել ընդամենը մեկ թանկանոց կոստյումից։ Բայց «տղերքը» վրա հասան ու փրկեցին Տարոն Մարգարյանի կոստյումը։ Այն, ինչ եղավ հետո, նողկալի էր։

Բոլորի աչքի առաջ կանանց քաշքշում էին տղամարդ կոչվող արարածները․ թեև այս պարագայում նրանց չի կարելի տղամարդ կոչել։ Հատկապես երբ նրանցից ոմանց համար տղամարդկությունը չափվում է միայն մի գործոնով․ Առաքել Մովսիսյանի՝ Շմայս «բռնաբարիչի» խոստովանությունը վկա։

«ԵԾ» խմբակցության Էմոցիոնալ ու արկածախնդիր կանանց էլ հենց դա էր պակասում․ վերջիններս, օգտագործելով առիթը, հայտարարեցին, թե Հանրապետականները կպել են իրենց կրծքերին ու հետույքին։

Չենք քննարկում այն, որ այս կանայք պետք է գիտակցեին, որ իրենց նախաձեռնությունը հղի է պոռթկումներով, ծեծ ու ջարդով և նաև անակնկալ «ձեռքգցոցիներով», հատկապես երբ իրենց դիմաց կանգնած էին ամբիցիոզ ու հոռացած ՀՀԿ-ականներ։ Նրանք պետք է գիտակցեին նաև՝ այն, ինչ պետք է տեղի ունենար դահլիճում, այդ ամբողջը տեսանկարահանվելու է, ու գոնե որպես մայր՝ պետք է զերծ մնային ավելորդ խոսակցություններից ու հեղինակազրկվելուց։

Ի վերջո, գոռոցներով ու ծեծ ու ջարդով հարցեր չեն լուծվում։ Իհարկե, չէինք ցանկանա համեմատական անցկացնել, բայց պահի թելադրանքով, որպես ավագանու ընդդիմադիր կին դեմք՝ հարկ ենք համարում բերել Անահիտ Բախշյանի օրինակը։ Նա իր հույժ ընդդիմադիր հայացքներով անգամ, չդադարեց առաքինի կին մնալուց, իսկ հարցեր բարձրացնում ու դրանց լուծումը պահանջում էր ո՛չ թե նման հիստերիկ ելույթներով ու ներկայացումներով, այլ քաղաքակիրթ ձևով, և հասնում բավականին դրական արդյունքների։

Բայց «ԵԾ»-ն փողոցային ընդդիմությունից քաղաքական հարթակ տեղափոխվելու փոխարեն փողո՛ցն է բերել քաղաքականություն։

Թեև մյուս կողմից էլ, իշխող կուսակցության անդամները ևս այս առումով հետ չեն մնում։ Ու եթե քաղաքական գործիչ կինն իրեն թույլ է տալիս, մեղմ ասած, կղանքը շպրտել քաղաքապետի դեմքին, ապա իշխող կուսակցությունն էլ՝ կղանքը մաքրելու փոխարեն, պատրաստ է ձեռք բարձրացնել կնոջ վրա ու դուրս շպրտել նրան՝ որպես իր։ Այնպես որ՝ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդդիմությունն է, և այս պարագայում նրանք իրար արժանի են, քանի որ մեկը մյուսին լրացնում են՝ իրենց անկիրթ ու անտակտ պահվածքով։

Արմինե Մկրտումյան