ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՀունիսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխաԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ փրկվել է Արաբական ծովում վթարային վայրէջքից հետոՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ ՀայհիդրոմետՎենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎթարային ջրանջատում Վայոց ձորի մարզումԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՊարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՍևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ներըԱյս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ ԻբրահիմովիչՌուսաստանը բենզին է ներմուծում ՀնդկաստանիցԵրևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼեհաստանում հարգված ուկրաինացի գեներալ Մարկո Բեզրուչկոն հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի ազգային հիշողության պանթեոնումՖոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասինԱպօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
Ուկրաինայում նախապատրաստվում են Բելառուսից Կիևի ուղղությամբ հարձակմանըԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային կապի զարգացման համարՄեդվեդևը Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՆԱՏՕ-ն Բաքվում սկսել է ադրբեջանցի զինվորականների հետ դասընթացներԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրերԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում էՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըԳլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքըՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում ենՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԿառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումըԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԱրմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Երաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են դասագիրք ունենալ․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունի (տեսանյութ)
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում` Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-ինՏիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆԻնչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել ճգնաժամը. Հակոբ ԲադալյանՎերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանինՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԳերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել ՌուսաստանըՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին«Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանըԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-ի
Հասարակություն

Փոքրիկների մեծ խնդիրները

Հունիսի 1-ը տարվա ամենալուսավոր և գեղեցիկ տոներից է, որը ոչ միայն երեխաներին ուրախացնելու և նրանց իրավունքների պաշտպանության մասին խոսելու, այլև՝ փոքրիկների հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնման համար հիանալի առիթ է:

Այս ենթատեքստում, մենք հանդիպեցինք «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի հոգեբան-դասընթացավարների հետ և խոսեցինք ժամանակակից երեխաների ամենատարածված հոգեբանական խնդիրների և զարգացման խանգարումների մասին: «ԱՃ» կենտրոնը շուրջ 3 տարի հոգեբանական ծառայություններ մատուցելուց բացի կազմակերպում է զանազան հոգեբանական վերապատրաստման դասընթացներ՝ ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների համար:

Մանկական հոգեբաններին վերապատրաստող թրեյնինգավար-հոգեբան Գայանե Կիրակոսյանը ներկայացրեց մանուկների մոտ ամենատարածված հոգեբանական խնդիրները, որոնք շատ հաճախ ազդում են երեխայի ինքնազգացողության վրա՝ պատճառ հանդիսանալով երեխայի վարքի բացասական փոփոխության, ինչն, իր հերթին, անհանգստություն և վախ է ներշնչում ծնողներին:

«Հիմնականում ծնողները կամ խնամակալները դիմում են մանկական հոգեբանին, երբ երեխաների մոտ նկատվում է ագրեսիվ վարք այլ երեխաների, ծնողների կամ ինքն իր նկատմամբ: Բացի այդ, փոքրիկների ամենատարածված խնդիրը վախն է, որը դրսևորվում է տարբեր կերպ, սակայն, սովորաբար, անհանգստության հիմքում հիմնականում ընկած է կորստի վախը, որը դրսևորվում է, երբ մայրը երկար ժամանակով լքում է երեխային»,- նշեց հոգեբանը:

Մասնագետի խոսքով՝ երեխայի վարքի բացասական փոփոխության հիմքում կարող է ընկած լինել նաև խանդը, որը պայմանավորված է երկրորդ երեխայի ծնունդով:

«Իհարկե, ամեն տարիքն ունի իր համապատասխան վախը, որը նորմալ է համարվում, սակայն, տարիքին անհամապատասխան վախերը, ագրեսիայի ակտիվ կամ պասիվ դրսևորումները, գիշերամիզությունը կարող են լուրջ հոգեբանական խնդրի ազդանշան հանդիսանալ, և այս դեպքում հարկավոր է դիմել մանկական հոգեբանի».- հավելեց Գայանե Կիրակոսյանը:

Վերջին տարիներին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էյ Հայաստանում, արդիական է դարձել աուտիզմ ունեցող երեխաների խնդիրների բարձրաձայնումը:

Ինչպես նշեց հոգեբան, վարքային մասնագետ Հայկանուշ Դիլանյանը, տարեցտարի նկատելի է աուտիզմի մասին մարդկանց տեղեկացվածության աճը։

«Աուտիզմի սպեկտրի խանգարունմերով երեխաների ծնողները հոգեբանական աջակցության են դիմում բավականին հաճախ, հատկապես, երբ աուտիստիկ ախտանիշները բացահայտվում են վաղ տարիքում, քանզի վաղ և բազմամասնագիտական միջամտությունն այսօր արդյունավետ աշխատանքի գրավականն է հանդիսանում»,- նշեց մասնագետը։

Նա պարզաբանեց, որ ցանկացած ծնողի համար նման ախտորոշումը հնչում է որպես դատավճիռ, որը մի վայրկյանում տակնուվրա է անում ամեն ինչ, սակայն, առաջին հերթին, ծնողը պետք է իր մեջ ուժ գտնի փնտրելու ճիշտ ճանապարհն և սթափ որոշելու իր և երեխայի հետագա անելիքը, քանզի փոքրիկին օդի պես անհրաժեշտ է ծնողների սերն և օգնությունը՝ առաջընթացի համար:

Իր հերթին, էրգոթերապիստ, RBT մասնագետ Ինեսսա Հարությունյանը ծնողներին տվեց զգայական ինտեգրացիայի խանգարումների վերաբերյալ հետևյալ խորհուրդները.
«Շատ ծնողներ բախվում են իրենց երեխաների զգայական նախընտրությունների հետ, օրինակ՝ ապուրներից հրաժարվելը, կամ միայն նախընտրելի բամբակյա ծածկոցով քնելը։ Մեծամասամբ երեխաները գտնում են այս կամ այն զգայական ազդակներն արդյունավետ վերամշակելու և դրանց հարմարվելու տարբեր ճանապարհներ, բայց մյուսների մոտ դա վերածվում է առօրեական, անընդմեջ կրկնվող խոչընդոտի, որի պատճառով խաթարվում է երեխայի բնականոն կենսագործունեությունը։ Այսպիսի երեխաների մոտ դիտվում է արդեն զգայական ինտեգրացիայի խանգարում»:

Նա հավելեց, որ զգայական ինտեգրացիայի խանգարումը կարող է ազդել երեխայի բոլոր 7 զգայական համակարգերի վրա, իսկ գերզգայունութունն երեխաների մոտ արտահայտվում է չափազանց բուռն արձագանքով, ոչ այդքան վառ գրգռիչների նկատմամաբ: « Զգայական փնտրտուքը» արտահայտվում է նրանով, որ երեխան չի հագենում, չի բավարարվում որոշակի զգայակն ազդակնրով և անընդմեջ փնտրում է նոր զգացողություններ։

Ինեսսա Հարությունյանը հավելեց, որ նման խանգարումների վաղ հայտնաբերումն ու մասնագիտական միջամտությունը զգալիորեն թեթևացնում է նման երեխաների կյանքն ու կենցաղավարությունը:

Ամփոփելով մասնագետների խոսքը, «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն, հոգեբան-հոգեթերապևտ Արմինե Ավագյանը նշեց, որ այսօր Հայաստանում մանկական հոգեբանները բավականին պահանջված են, սակայն, հիմնական խնդիրը՝ որակյալ մասնագետ գտնելն է:

«Մեր օրերում տարածված է երևույթն երբ ծնողներն անտեսում են սեփական հոգեբանական խնդիրները, և բարդում դրանք սեփական երեխաների վրա: Մասնագետի համար շատ կարևոր է կատարել թե ճիշտ հոգեբանական ախտորոշում, թե ընտրել նպատակահարմար շտկողական տեխնիկաներ իր աշխատանքի համար երեխայի և նրա ծնողների հետ: Այդ իսկ պատճառով, մեր կենտրոնը կարևորում է որակյալ մասնագետների պատրաստումն ու ձգտում մատուցվող հոգեբանական ծառայությունները Հայաստանում հասցնել միջազգային մակարդակի: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ նոր գիտելիքների և ինքնազարգացման ձգտող երիտասարդ մասնագետների»,- նշեց նա: