Օսիպյանը տեղյա՞կ է, որ իր անունից ոստիկաններին ազատում են աշխատանքից

Այն, որ երկրում իրադրություն է փոխվել, կարծես շատերի սրտով էր։ Ոմանք որոշել են ստեղծված իրավիճակը ծառայեցնել անձնական շահերին։
Այդպես օրինակ NEWSPRESS.am-ի տեղեկություններով ՀՀ Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ Գևորգ Խաչիկյանը հավանաբար մտածել է, որ ճիշտ ժամանակն է զբաղվել հարազատների հարցով։
Նա առանց երկար-բարակ մտածելու աշխատանքից ազատել է ավելի քան 20 ոստիկանի և նրանց փոխարեն ընդունել «իր մարդկանց»։
Հարկ է նկատել, որ այս պատմության մեջ ամենաանընդունելին այն է, որ նա ոստիկանության աշխատակիցներին ազատել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի անունից, մինչդեռ հիմնավոր կասկածներ կան, որ Օսիպյանն այդ մասին տեղյակ չէ։
Այնպես որ այս հրապարակմամբ փորձում ենք Վալերի Օսիպյանի ուշադրությունը սևեռել խնդրին և տեղեկացնել, որ հենց իր քթի տակ, իր իսկ անունից Գևորգ Խաչիկյանի թեթև ձեռքով տեղի են ունենում անօրինություններ։