ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնիկի բնակավայրերըՄենք իրենց ասում ենք՝ ճանապարհների խցանման մասնագետ բերեք, զարմիկի ամուսնուն է բերում. ԶարոկյանԳազամատակարարման դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՍեպտեմբերի 9-13-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
Օգնեք, որ ապրեմ... տավուշցի 7-ամյա երեխային շտապ բուժօգնության համար ֆինանսական աջակցություն է հարկավոր
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան Էրեբունի-Աթոյան խաչմերուկում բախվել են Chevrolet Volt-ը և Hongqi-ն․ վերջինս բախվել է ծառին․ կա վիրավորՄհեր Գրիգորյանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումըՌուսաստանն Արտաշատ և Աշտարակ քաղաքներում կբացի «Русский дом». Իգոր ՉայկաԴավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին. աշխատանքները պետք է արվեն ժամանակինՄամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի աշակերտների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումըԵմենի հութիները լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Սաուդյան Արաբիայի դեմ. կա 73 վիրավորԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԴատախազական ներգործության արդյունքում՝ Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են«Lori Peak» հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններՀագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածումՇրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջվել է, «Lada»-ն՝ կողաշրջվելԻշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական մեղադրանքները. ԱբրահամյանՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի... հայ-բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են. ԱվինյանՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՁերբակալություններ՝ Գեղարքունիքի մարզում. ինչ է կատարվում. ArmLur.amԹիրախում արցախցի մեծահարուստ գեներալներն ենԷժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում. «Հրապարակ»Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել` չմասնավորեցնելով, թե արդյոք ներառվա՞ծ են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները Իրանում այսօրվանից բենզինի գինը կրկնապատկվել էԳերիների մասին սահմռկեցուցիչ մանրամասներին կան դրսից արձագանքներԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում. «Հրապարակ»Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Հասարակություն

Գարիկ Սարգսյանն ու նրա «բարեկամուհին» մարզը «հոր դուքյան» են դարձրել. նոր բացահայտում

Վերջերս NEWSPRESS.am-ն անդրադարձել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ու նրա խորհրդական ձևակերպված բարեկամուհու կամայականություններին: Այս լուրերը Կոկորդիլոս մականվամբ հայտնի մարզպետ Գարիկ Սարգսյանը ո'չ հերքել է, ո'չ հաստատել: Չնայած դրան, մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի կողմից դիրքի չարաշահման դեպքերի պակաս չկա:

Ի դեպ` նախորդ հրապարակման մեջ նաև նշված էր, որ պատմությունների մեջ է հայտնվել նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության Մասիսի տարածքային բաժնի պետը` Վարդան Հովսեփյանը:

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Վարդան Հովսեփյանի հետ` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իր դեպքում:

Վարդան Հովսեփյանը պատմեց, որ իշխանափոխությունից հետո գնացել և ասել է մարզպետին, որ եթե ինքը ինչ-որ չափանիշների չի համապատասխանում, ապա կարող է դիմում գրել և ազատվել աշխատանքից:

Թերևս այդ ժամանակահատվածում կա'մ Գարիկ Սարգսյանին Հովսեփյանը դեռ պետք է եղել, կա'մ նա դեռևս «իր մարդոը» չի ունեցել` այդ պաշտոնում նշանակելու համար և փափուկ բարձ է դրել Վարդան Հովսեփյանի գլխի տակ` ասելով, որ ամեն ինչ կարգին է և նա կարող է շարունակել աշխատել:

Իսկ արդեն դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մարզպետի թիմն արել էր իր աշխատանքը` իրավիճակը փոխվել է:

Վարդան Հովսեփյանը պատմեց, որ դեկտեմբերի 11-ին Գարիկ Սարգսյանը կանչել է իրեն ու հիշեցրել 6 ամիս առաջ արված իր առաջարկի մասին:

Հովսեփյանը չի հապաղել և ազատման դիմում է գրել: Սակայն նույն օրը երեկոյան էլ իմացել է, որ իր անվան հետ կապված զեկուցագիր են ուզում շրջանառության մեջ դնել առ այն, թե իբր իր տեսուչը գումար է վերցրել:

«Ինձ ասել էին, որ մարզպետը նման բան է իմացել: Ես էլ առաջարկել եմ` դիմել իրավապահներին` իրականությունը պարզելու համար: Ես գիտեի, որ դա իրականությանը չի համապատասխանում, բայց եթե կասկածներ կար` ավելի լավ էր իրավապահները պարզեին»,- մեզ հետ զրույցում ասաց սոցապահովության նախկին պետը:

Մեր տեղեկություններով, Հովսեփյանի նշած զեկուցագիրը շրջանառվելուց առաջ, նախաձեռնողներին մոտ մարդիկ հորոդորել են չմտնել այդ գործի տակ, քանի որ իրականում զեկուցագրում ընդգրկված տվյալների մեծ մասը չի համապատասխանում իրականության, սակայն պատասխանը եղել է. «Քո գործը չի, ինչ պետք է` մարզպետը կանի»...

Սակայն մինչ մարզպետի նախաձեռնությունը ինչ-որ արդյուքն կտար, Հովսեփյանը որոշում է հետ վերցնել իր ազատման դիմումը: Ու քանի որ քաղծառայողն իրավունք ունի եռօրյա ժամկետումնոր դիմում գրել` նախորդ դիմումն անհետևանք թողնելու կամ հետ վերադարձնելու համար, ուստի Հովսեփյանը ևս օգտվում է իր իրավունքից:

«Գրեցի դիմումս, գնացի, բայց զգացի, որ հնարավոր է մուտք չանեն ու ընթացք չտան դիմումիս»:

Ինչպես հետո պարզվել է` մեր զրուցակցի կանխատեսումները ճիշտ են եղել. դիմումը չի մուտքագրվել: 

Հովսեփյանին ասել են, որ այն վերցրել է Լիլիթ Միզախանյանը, ով, ինչպես արդեն վերը նշեցիքն, Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է. ինչպես ինքն է ներկայացրել` մորաքրոջ հարսը: Վերջինս ձևակերպված լինելով որպես մարզպետի խորհրդական` ստանձնել է աշխատակազմի ղեկավարի պարտավորությունները:

Դիմումի «անորոշ  ճակատագիրը» պարզելու համար, Հովսեփյանը ցանկացել է դիմել Լիլիթ Միրզախանյանին, ով, պարզվել է, 1 շաբաթ ժամկետով, արձակուրդ է գնացել:

Նախ. այստեղ հարկ է նկատել, որ Լիլիթ Միրզախանյանը հիշյալ ժամանակաշրջանում արձակուրդ գնալու հրաման չի ունեցել: Իսկ եթե նա այնուամենայնիվ կարող է ցույց տալ նման հրաման, ապա հարկ է նկատել, որ հենց այդ ժամանակահատվածին էր ուղղված այն պարգևավճարները, որոնք ստացել ու հետևաբար հարց է առաջնում` 1 շաբաթյա արձակուրդի համա՞ր է ստացել պարգևավճարը... 

Վերոգրյալից ելնելով` չի բացառվում, որ մարզպետը պարզապես վատնել է բյուջեն և չարաշահել իր դիրքը, ինչը համարվում է կոռուպցիոն երևույթ:

Ինչևէ` վերադառնանք հենց Հովսեփյանի պատմությանը.  նա ստիպված հանդիպել է հենց մարզպետին, ու խնդրել պարզել, թե ո՞ւր է իր դիմումը:

Չնայած դրան, մարզպետը չի խոստովանում, որ ինքը հանդիպել է Հովսեփյանին ու տեղեկացել «կորած» դիմումի մասին: 

Մասնավորապես տեսուչի փող վերցնելու կասկածով հարուցված քրեկան գործի շրջանակում, առերեսման ժամանակ, մարզպետը հերքել է, որ հանդիպել ու այդ հարցի շուրջ խոսել է Վարդան Հովսեփյանի հետ: Ամեն դեպքում, եթե անգամ նա այդ դիմումի մասին չի իմացել, ապա դատական նիստի շրջանակում արդեն տեղեկացել է ու, չնայած դրան, դարձյալ հետևողական չի գտնվել և չի պարզել, թե ուր է «կորել» դիմումը:

Այս ամենից բացի, պարզվել է, որ մարդիկ (3 քաղաքացի), ովքեր եկել են ուսումնադիրելու տեսուչի աշխատանքը, համապատասխան հրաման չեն ունեցել:

«Մենք դիմում են ք գրել ու պահանջել ցույց տալ, թե ինչ հրամանի հիման վրա են ուսումնասիրություններ կատարվել: Մինչ օրս արձագանք չկա»,-ասաց Հովսեփյանը:

Ի դեպ, վերոհիշյալ գործը կասեցվել է` հիմքեր ու փաստեր չլինելու պատճառով: Այլ կերպ, ասած` տեսուչի փող վերցնելու կասկածները իրականության հետ աղերս չեն ունեցել:

Ինչ վերաբերվում է Վարդան Հովսեփյանի ազատման հրամանին, ապա նրան ո'չ առ ձեռն ու ո'չ էլ հասցագրված ծանուցում չի փոխանցվել: Անգամ այն բանից հետո, երբ նա գրավոր պահանջել է իր ազատման դիմումը` նրան նման փաստաթուղթ չեն տրամադրել:

«Այս պահին դեռ չեմ ստացել աշխատանքից ազատման դիմումս, սակայն ստանալուն պես` քննչականում քննված գործի շրջանակներում առկա փաստաթղթերի հետ միասին, դիմելու եմ դատարան` աշխատանքում վերականգնվելու և ինձ պատճառած վնասի համար փոխհատուցում ստանալու համար»,-ասաց Վարդան Հովսեփյանն ու հավելեց. «Էս էլ Գարիկ Սարգսյանի ու Լիլիթ Միրզախանյանի չարաշահումները. ոնց ուզում` անում են»:

ԱրմինեՄկրտումյան