Սարատովի Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանըՍպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել. «Ժողովուրդ»Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթներըՈւկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվելԹրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետըՌուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետՀայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունըՀայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունըԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցերՊաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունիԲախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումՄանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանըԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՀայ-լեհական համագործակցություն և «ԹՐԻՓՓ» նախագիծ․ քննարկումներ Ազգային ժողովումԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՀրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը՝ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում. Ռուբեն Մելիքյանը փակագծեր է բացելԱլեն Սիմոնյանն ու Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինCOP17-ի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը արդիականացվել է. Ռոմանոս ՊետրոսյանՊանդորայի արկղը բացված է. Պեսկով
Հասարակություն

Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ Փաշինյանն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին. ԱԱԾ նախկին պետի տեղակալ

Դու չապշեցի՞ք, երբ ճաղերի հետևից դուրս եկավ Մանվել Գրիգորյանը: Չապշեցի՞ք: Ապշեցիք, չէ՞: Նման հարցով մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին դիմեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: 

«Էս իշխանությունների գործունեության հիմնական «ռոլիկը» Մանվելն էր՝ իր 14 հազար դոլար արժողությամբ տուշոնկաներով: Հիմա Մանվել Գրիգորյանը մեկ էլ հանկարծ դուրս է գալիս բանտախցից: Ի՞նչ լուծեց այսօրվա իշխանությունը Մանվել Գրիգորյանին բաց թողնելով: Ոչ մի դատավոր կապ չուներ այստեղ: Ձայնագրություններից գիտեք, որ ընդհանրապես ցանկացած հարց՝ դատարաննների հետ կապված, լուծում է մեկ մարդ. ազգանունը՝ Փաշինյանը, անունը՝ Նիկոլ: Պարտադիր չէ, որ ինքը դատավորին կանչի հրահանգի՝ գնա էս արա, էն արա: Նման բան գոյություն չունի: Երրորդական-չորրոդական դեմքը զանգ կտա դատարանի նախագահին, իմ կարծիքով, և էդ հարցը կլուծվի»,- նշեց Եղիազարյանը՝ հավելելով, որ ինքն ապացույցներ ունի այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ազատ արձակել Մանվել Գրիգորյանին: 

 «Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ ինքն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին, անձամբ: Որո՞նք են այդ ապացույցները: Եթե հանկարծ ինչ-որ դատավորի մտքով անցներ, որ ինքը կարող է Մանվելի պես մարդուն հենց էնպես բաց թողնել, դուք հիմա պատկերացնո՞ւմ եք՝ եթերով ինչեր էր գնում, ինչ հայտարարություններ էին մեկը մյուսին հաջորդում և ինչ ելույթներով կլցնեին ողջ համացանցը»,- ասաց նախկին ԱԱԾ-ականը:

Ի դեպ, նա խորհուրդ տվեց հետաքրքրվել, թե ովքեր են փակում Էջմիածնի փողոցները և նկատելի կլինի, որ նրանց մեջ էջմիածնեցիներ գրեթե չկան: 

«Հիմա ինչո՞ւ էր պետք Մանվելին բաց թողնել. ոչ թե նրա համար, որ նա հիվանդ է, ոչ, ամենևին, խնդիրն այլ հարթությունում է: Նախ և առաջ՝ որպեսզի մենք փնովենք դատական համակարգը, ասենք՝ ա՛յ, հերթական այլանդակությունը՝ բաց թողեցին, բաց թողեցին Մանվելի պես հրեշին: Երկրորդ՝ Նիկոլին օդի պես հարկավոր է, որպեսզի նա ողջ այդ համակարգը հանի փողոց, որպեսզի այդ վճիռները 36 թվականի նման լուծվեն ոչ թե դատական ակտերով ու դատարանի դահլիճում, այլ փողոցում: Այ, հիմա դուրս կգա հերթական կալանավորը, կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանը, էլի կփակեն փողոցը, կպահանջեն, որ դատվի, և ոչ մի ապիկարի մտքով չի անցնի, ասի՝ ո՞ւր են Մարտի 1-ի մարդասպանները, որտե՞ղ են կոնկրետ մարդասպանները: Դուք դեռ պետք է տարբեր ատյաններում ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն է հրամաններն արձակել»:

Անդրադառնալով Մարտի 1-ի թեմային՝ Եղիազարյանը նկատեց որ, օրինակ, Հայկ Հարությունյանի անունը ոչ ոք չի տալիս: Նա այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր: 

 «Հայկ Հարությունյանը, որ իրա համար հիմա նստած ա, հայտնի է, որ նրա մարդկանցից երկուսը մարդ են սպանել: Մի հատ Հայկի անունը տվող կա՞՝ ձևի համար: Մեր բոլորի ուշադրությունը պետք է կենտրոնանա Ռոբերտ Քոչարյանի վրա: Ռոբերտ Քոչարյանն ամենևին իմ բարեկամը չի: Կարող ա իրա բարեկամն ա, ինչ-որ հարցեր ա լուծում, չեմ իմանում: Կամ էլ բարեկամի բարեկամն ա»,- ասաց բանախոսը:

Ամփոփելով Մանվել Գրիգորյանին ու վարչապետի կողմից դատական համակարգի կառավարելի լինելուն վերաբերող խոսքը՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Այսինքն՝ լուծվեց, որ դատական համակարգը ճահիճի մեջ է, պետք է ազատվել: Խնդիր համար առաջին: Երկրորդ՝ լուծվեց խնդիր, որ ցանկացած մարդու համար կարող եմ մի քանի հազար հոգի հանել և փողոցում պահանջել դատական ակտ՝ այն մարդկանց համար, ով որ իրեն ձեռք չի տալիս: Դեռ պարանին ու ծառին չի հասել՝ գցի ու կախի: Էդ էլ կանի, մի քիչ վատ վիճակի մեջ ա, մի քիչ տեղն ամրացավ, արյունը հորդալու ա Երևանի փողոցներով: Նա պետք է անընդհատ կիսավախեցած վիճակում լինի, որ դրան չանցնի»,- ասաց նա ու հավելեց, որ Մանվել Գրիգորյանի համար փողոց փակել տալով ու նորից կալանավորելով՝ լուծվեց այդ երկու հարցը: