Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումըԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունըՄբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակըՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՄոսկվայի հայկական համայնքը բարեգործական տոնավաճառով նշել է մայրաքաղաքի 879-ամյակըՊապոյան․ հայկական թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի ՔաղաքապետարանՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԸստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններՎրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղենՆարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված. ՆԳՆՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինԿուրսկի մարզում օդում բախվել և ոչնչացվել են ռուսական երկու Սու-35Ս կործանիչներԱՄՆ-ը Եվրոպային հայտնել է․ ՌԴ-ն պատրաստ է ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետՄիրզոյանը Ռինկևիչսին ներկայացրել է «հայ-ադրբեջանական խաղաղությունից բացված նոր հնարավորությունները»ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունըԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԲաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է․ իրավապաշտպանՄեսրոպ Առաքելյան․ Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ գնահատականինՌԴ ԱԴԾ-ն վառելիքի հափշտակության գործով ձերբակալել է գեներալ-մայոր Սերգեյ ՄալկովինՓաշինյանը ՊԵԿ փոխնախագահին ազատել է պաշտոնից, նշանակել է Ֆինանսների փոխնախարարԻրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը․ Թրամփի ակնարկըՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է լիազորություններըԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ կլինեն Երևանում և մարզերումՎեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանումԵս չեմ համագործակցում ինչպես գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետՊԵԿ-ը և ԱՄՀ-ն քննարկել են հարկային վարչարարության կատարելագործման ուղղությունները
Հասարակություն

«Ես իմ հարցազրույցի համար ոչ ոքից ներողություն չեմ խնդրել»․ Էդուարդ Այվազյանը հերքում է

Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նա վրդովմունք է հայտնել իր մասին տարածված ստահոդ լուրերի առնչությամբ։ Հասկանալու համար, թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, NEWSPRESS․am—ը կապ հաստատեց  Էդուարդ Այվազյանի հետ։

Պարզվում է՝ մարտի 28-ին NEWSPRESS.am-ում տեղ գտած, Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի հակահայկական քարոզչության մասին հրապարակումից հետո՝ հենց հաջորդ օրը, Էդուարդ Այվազյանը զանգահարել է Ակոպովային՝ պարզելու, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ տնօրենը չի ցանկանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպել։

«Ես կապվեցի Սուսաննա Ակոպովայի հետ և խնդրեցի պարզաբանել՝ ասե՞լ է նա նման բան, թե՞ ոչ։ Ակոպովան ասաց, որ ինքը նման բան չի ասել, սակայն հաստատեց, որ միջոցառումը հին ֆորմատով տեղի չի ունենա։ Այսինքն՝ այդ միջոցառման փոխարեն անցկացվելու են դասախոսություններ»,- ասաց Էդուարդ Այվազյանը։ 

Այս հրապարակումից հետո Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը նաև հարցազրույց է տվել tert.am կայքին, որտեղ խոսել է այն մասին, որ ինքը դեմ է միջոցառումների ձևաչափը փոխելուն։ Այս մասին գրվել է նաև aliq.ge-ում։ Իսկ դրանից մի քանի օր անց էլ, Էդուարդ Այվազյանին լուրեր են հասնում, թե իբր ինքը հրապարակման համար ներողություն է խնդրել Ակոպովայից։ Այվազյանը հստակ չգիտի, թե որ հրապարակմանն են վերագրում իր «ներողությունը», բայց վստահեցնում է, որ ո՛չ առաջին ու ո՛չ էլ երկրորդ հրապարակումների համար, ինքը ոչ մեկից ներողություն չի խնդրել։

«Ես չեմ հասկանում ընդհանրապես, թե ինչո՞ւ ես պետք է ներողություն խնդրեի․ ի՞նչ կար այդ հրապարակումների մեջ, որ մի բան էլ ներողություն խնդրեմ։ Ես հերքում եմ լուրերն այն մասին, որ ներողություն եմ խնդրել․ նման բան չկա, և դրա պատճառն ու իմաստն էլ չեմ տեսնում (ծիծաղում է-հեղ․)։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հետ կապված իմ դիրքորոշմանը, ապա դա նույնն է․ասել և կրկնում եմ՝ ես այն համոզմունքին եմ, որ 90-ականներից հիմք դրված միջոցառումների կազմակերպման ձևը մնա նույնը և շարունակվի այնպես, ինչպես մինչ օրս եղել է։ Եթե այդ ֆորմատին ցանկանում են նաև այլ միջոցառումներ ավելացնել, մենք միայն կողջունեք, բայց խախտել արդեն իսկ ձևավորված միջոցառումների շարքը՝ դրանք կրճատելով, ես ճիշտ չեմ համարում»,-ասում է Այվազյանը։

Նա նկատում է, որ ամեն տարի, Ախալցխայի հուշաքար-խաչքարի մոտ հայկական դպրոցը ներկայանում էր իր խոսքով՝ բանաստեղծություններով, կոչերով, որը ցեղասպանությանը նվիրված ընդհանուր միջոցառման մաս էր կազմում։ Այվազյանի դիտարկմամբ՝ այս ձևաչափը պահելը ճիշտ կլինի։ 

«Այս միջոցառմանը միանում են նաև Ախալցխայի շրջանների բոլոր հայկական դպրոցների աշակերտները։ Այնպես որ՝ ճիշտ կլինի կազմակերպել նորից հին ֆորմատով»։

Կրկին անդրադառնալով իր «ներողության» մասին շրջանառվող լուրերին՝ Էդուարդ Այվազյանը չբացառեց, որ դա անհրաժեշտ է նրանց, ովքեր ուզում են վարկաբեկել իր գործունեությունը։

«Դեռ կպարզվի, թե ովքեր են շահագրգռված, բայց նորից կրկնում եմ, որ նման բան չկա, ես հերքում եմ»,-եզրափակեց Այվազյանը։