Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ. ArmLurՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»
Հասարակություն

Ախր Ավետը Հրանուշին ու Սերժին շատ է սիրում․ Լիլիի տգիտությունն ու Ավետի ամոթը

Արդեն մի քանի օր է` մամուլում և սոցցանցերում ակտիվ քննարկվում ու քարկոծվում է Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդաշարը։

Մասնավորապես, քարկոծում են հաղորդավարներ Արամ MP3-ին և Ավետ Բարսեղյանին, ովքեր «համարձակություն են ունեցել» ծաղրելու «Միսս Արմենիա-2017» մրցույթի հաղթող, 17-ամյա Լիլի Սարգսյանին։

Անկեղծության համար պետք է նշենք, որ Լիլիի անգրագիտությունն ու տգիտությունն այդ եթերի ժամանակ չէ, որ հասարակությանը պարզ դարձավ։ Դեռ մրցույթի ժամանակ նա աչքի ընկավ գիտելիքի «փայլուն պաշարով» ու անգլերենի «բացարձակ գերազանց» իմացությամբ։

Բայց ավելի վատն այն էր, երբ այս մատղաշ, 17-ամյա աղջիկն ի պաշտպանություն իրեն՝ թոթովել էր, թե իրեն խաբել են և Ավետն ու Արամն իր հետ անկեղծ չեն եղել․

«Կարծում եմ, որ ինձ հետ ազնիվ չեն եղել։ Ինձ ասել էին, որ կմոնտաժեն, սակայն այդպես չեն արել։ Ես մեղավոր չեմ, որ մոնտաժ չի արվել»։

Չէ՛, գոնե եկեք ինքներս մեզ հետ ազնիվ ու անկեղծ լինենք․ իսկ ինչո՞ւ և որքա՞ն պետք է մոնտաժով փակվեն տգիտությունն ու սխալները։ Իսկ ո՞վ ասաց, որ տգետին պետք է մեծարել կամ պատվել և ո՛չ թե ծաղրել։ Հետո ի՞նչ՝ աղջիկը 17 տարեկան է։ Ձեզնից յուրաքանչյուրը քանի՞ դպրոցական աղջիկ գիտի, որ անկաշկանդ կարող է գեղեցիկ տեքստով Մարտի 8 շնորհավորել, քանի՞ դպրոցական կարող է առանց դժվարությամբ ասել, որ գնացել է ծերանոց՝ կանանց շնորհավորելու, քանի՞ դպրոցական գիտեք, որ կարողանում է անգլերենով գեղեցիկ արտահայտվել․․․

Այս պատմության մեջ հարցն այն չէ, թե ինչո՞ւ Ավետը ծաղրեց Լիլիին, քանի որ տգիտությունը միանշանակ ծաղրի է արժանի: Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք նույն հաջողությամբ նա կծաղրե՞ր այն մարդկանց, այն պաշտոնյաներին ու ի վերջո, այն «թև ու թիկունքին», ովքեր Լիլիին ու նրա նմաններին տանում են դեպի միջազգային հարթակ։

Ինչո՞ւ այն ժամանակ նա չէր ծաղրում, օրինակ, թեկուզ ժյուրիի անդամներին, ովքեր թույլ տվեցին տգիտությանը «թևածել»։

«Դուխը» չէ՞ր հերիքում։

Կամ հենց նույն հաղորդման ժամանակ ինչո՞ւ Ավետը չկարողացավ պատվով «խաղալ» և փնովել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և կամ նախագահ Սերժ Սարգսյանին։

Ծաղրելու կամ փնովելու բան չունե՞ր, որ նրա հենց առաջին նախադասությամբ հիշեց․
«Սա այն կինն է, ով ինձ շնորհել է Մայրենիի դեսպան կոչում․․․»․․․

Ինչո՞ւ չէր ասում, սա այն կինն է, որ գռփում է սփյուռքահայերին ու փողեր լվանում, սա այն կինն է, ով ոչինչ չանելով՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» մակագրությամբ պաստառն է դեմ տվել զինվորին ու զինվոր կորցրած մորը․․․ Իհարկե, կարելի է երկար թվարկել, թե էլ ինչ է անում, կամ ընդհակառակը՝ չի անում տիկին նախարարը, բայց խնդիրն այս պահին Հրանուշ Հակոբյանը չէ, այլ Ավետի ամոթը: Նա չկարողացավ ասել ոչինչ, այլ միայն դեմքը մի կողմ տանելով ասաց․

«Ախր ես Հրանուշին շատ եմ սիրում․․․»։

Հրանուշը հիմա կասեր՝ կսիրես, բա չե՞ս սիրի․․․

Ավետը չկարողացավ փնովել նաև Սերժ Սարգսյանին․ մի մարդու, ով արդարացնում է արտագաղթն ու 20 տարի հետո 4 մլն ազգաբնակչություն խոստանում, մարդու, ում կլանը փակել է ժողովրդին սնուցող խողովակները, մարդու, ում ղեկավարած երկրում մարդիկ չեն ապրում, այլ գոյատևում են: Մարդու, ում ղեկավարած երկրում նրա իսկ գաղափարները չկիսողները ոչ միայն բանտերում են, այլև այնտեղ հիվանդանում ու նույնիսկ մահանում են՝ անօգնական: Այս և շատ ուրիշ խնդիրների մեջ՝ Ավետը տեսնում է միայն նախագահի անճաշակ փողկապն ու սանրվածքը՝ «շատ կարևոր» թեմա։

Այստեղ Սարգսյանն էր պակասում, որ ասեր. «Յա՜, իրո՞ք․․»

Ինչո՞ւ Ավետի համարձակությունը չհերիքեց քննադատել ու փնովել երկրի ղեկավարին։

Չարեց: Չցանկացավ թիրախավորվել, քանի որ նրան ամիջապես իր տեղը ցույց կտային, որից հետո ինքը կհայտնվեր ծաղրի կիզակետում ու մեկընդմիշտ հրաժեշտ կտար «փառքի աշխարհին», համենայն դեպս, այն աշխարհի, որը նա ինքն է երևակայությամբ իր շուրջն ստեղծել։

Արմինե Մկրտումյան