Ես հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Ունեզրկելու եմ, «բոմժ» եմ դարձնելու այս երեք ուժերին․ արդյո՞ք դա Փաշինյանի կողմից ուղղորդում չէ. լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել5 երկրներ առաջարկել են ժամանակավորապես սահմանափակել ԵՄ նոր անդամների որոշ լիազորություններՎարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան4 տեղամասում ձայները սխալ է մուտք արվել. Հովակիմյան (տեսանյութ)Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի ՀոխիկյանԿասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Առաջիկայում սպասվում են խուզարկություններ, ձերբակալումներ. Նահապետյան (տեսանյութ)Կոտայքում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինն էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին․ կա վիրավոր
Հասարակություն

Ախալցխայի միակ հայկական դպրոցի տնօրենը պրոպագանդում է չհիշել Հայոց ցեղասպանությունը

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն ահազանգում են․ դպրոցում լարված մթնոլորտ է։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ դպրոցի տնօրեն նշանակվեց ռուսերենի մասնագետ Սուսաննա Ակոպովան։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նորանշանակ տնօրենը Վրաստանի հատուկ ծառայությունների Ախալցխայի բաժնի նախկին սպայի՝ Արամ Պողոսովի կինն է, ում շնորհիվ էլ զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։

Իհարկե, ոչ ոք նրա պաշտոնավարմանը դեմ չէր լինի, եթե տնօրենը, չգիտես ինչ նկատառումներով, դպրոցում հակահայկական տրամադրություն չստեղծեր։

Նա առաջին գործով սկսել է «հետապնդել» հայերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանին, ով օտար երկրում հայերենի լավագույն մասնագետներից է։ Տնօրենն այն աստիճան է սրել վիճակը, որ ուսուցչուհին հայտնվել է հիվանդանոցում։ Նա ապաքինման փուլում է, բայց չի բացառվում, որ Սուսաննա Ակոպովայի կամայականության շնորհիվ պատմությունը կրկնվի։

Բայց սա նորանշանակ տնօրենի միակ անխոհեմ քայլ չէ, որ ուղղված է «հայկական»-ի դեմ։

Նա հրավիրել է ժողով և դպրոցի մոտ 60 աշխատակիցների հորդորել, որ աշակերտների շրջանում պրոպագանդեն հակահայկական տրամադրություն։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Ակոպովնան ուզում է, որ երեխաները մոռանան Ցեղասպանության մասին իրենց իմացած տեղեկությունները։

Նա ասել է, թե երեխաները կամաց-կամաց պետք է մոռանան Հայոց ցեղասպանության թեման, քանի որ այն տեղի ունեցել 1 դար առաջ, իսկ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը կարիք չկա հիշելու․ «Թող երեխաները դուրս գան այդ տխուր թեմայից, չհիշեն, որ Ցեղասպանություն է եղել»,-ասել է նա։

Տնօրենի հայտարարությունը, բնականաբար, դուր չի եկել դպրոցի ուսուցիչներին, բայց նրանք աշխատանքից չզրկվելու պատճառով ստիպված չեն կարողացել հակաճառել տնօրենին։

Այս ֆոնի վրա կարծիք է ձևավորվել, որ Ակոպովան այս պաշտոնում նշանակվել է հատուկ առաջադրանքով՝ ստեղծել անտանելի իրավիճակ, որից ուսուցիչներն իրենք կհրաժարվեն։ Ասել է թե՝ իրենց դիմումի համաձայն հրաժեշտ կտան դպրոցին, և հայկական դպրոցը կփակվի։

Սա թերևս ողջամիտ տեսակետ է, քանի որ Վրաստանում միշտ էլ հակահայկական  տրամադրություն եղել է, և այստեղ ավելի շատ գերադասում են կապերը չխզել հարևան մյուս երկրների՝ մասնավորապես Թուրքիայի հետ, քան Հայաստանի։

Ու չի բացառվում, որ այս անգամ էլ հատուկ ծառայությունների նախկին սպան նոր հանձնարարություն է ստացել, գուցև նրան դրա դիմաց նոր պաշտոն են խոստացել, և նա դպրոց է գործուղել սեփական տիկնոջը։

Ասել, թե պետք է մոռանալ Ցեղասպանությունը, քանի որ այն 100 տարի առաջ է եղել, պարզապես զառանցանք է։ Հատկապես այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն արդեն կամաց-կամաց խոսում է Հայոց ցեղասպանությունից՝ հիշում է ու պահանջում, և Հայաստանն այսօր փաստացի պահանջատեր է։

Այս տրամաբանությունից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Ակոպովան դպրոցում պատահական չի հայտնվել, ուստի նրան հարկավոր է «վնասազերծել»։